USD382.52EUR446.29RUB4.7613
Search
Close this search box.

Մարտունիում կկառուցվի ժամանակակից մարզական համալիր․ Կառավարությունը հաստատել է սիրողական սպորտի զարգացման ծրագիրը

ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրը կայացած նիստում հաստատել է Մարտունի համայնքում սիրողական սպորտի զարգացման ծրագիրը։ Նախաձեռնությունը կիրականացվի պետական-մասնավոր գործընկերության ձևաչափով և նպատակ ունի խթանել մասսայական սպորտի տարածումը, բարձրացնել քաղաքացիների ֆիզիկական ակտիվությունը և խորացնել առողջ ապրելակերպի մշակույթը։

Ծրագրով նախատեսվում է Մարտունիում կառուցել ժամանակակից և միջազգային ստանդարտներին համապատասխանող մարզական համալիր, որը կունենա․

  • խաղային սպորտաձևերի դահլիճ,
  • լողավազան,
  • ֆիթնես կենտրոն։

Կառավարությունից տեղեկացնում են, որ Մարտունիում մեկնարկող ծրագիրը լինելու է մարզի համապարփակ զարգացման բաղադրիչներից մեկը։ Նմանատիպ համալիրների կառուցում նախատեսվում է նաև Գեղարքունիքի մարզի այլ քաղաքներում՝ ապահովելով մարզաբնակների համար նոր հնարավորություններ ակտիվ և առողջ կենսակերպ վարելու համար։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ