USD383.84EUR442.91RUB4.7045

Մարզադաշտը վերադարձվեց համայնքին․ Մարտունիում վերականգնվել է միլիոնավոր դրամի վնաս

Գեղարքունիքի մարզում, 2025 թվականի առաջին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով (վերջնական դատական ակտերով) բավարարվել է 33.9 միլիոն դրամի գույքային հայց, որից 3 միլիոն դրամն արդեն փոխանցվել է պետական բյուջե:

Նույն ժամանակահատվածում, քրեական վարույթներով վերականգնվել է 14.3 միլիոն դրամի վնաս:

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ քրեական վարույթի շրջանակում՝ դատախազի կողմից ներկայացված միջնորդագրի հիման վրա, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել նույն համայնքի Գետափնյա 2-րդ փողոց 22 հասցեում գտնվող մարզադաշտի 6.5 հա հողամասի նկատմամբ: Շուկայականին մոտարկված կադաստրային արժեքը՝ 320 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 123 միլիոն 224 հազար դրամ:

Աղբյուրը՝ https://prosecutor.am/article/4989?fbclid=IwQ0xDSwL0TzpjbGNrAvRPNmV4dG4DYWVtAjExAAEerpf35QoRBvru4aopFDBMMYLj4vXiTszm791uioHsJC8KA0YA9iN2VKvRTmI_aem_dSb423AvrsmIHgXO5KiVSA

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ