Հասարակական տրանսպորտի անխափան երթևեկությունն ապահովելու նպատակով Մաշտոցի պողոտայում իրականացվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ։
🔸 Մաշտոցի պողոտա-Խորենացի և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցների խաչմերուկներում, ինչպես նաև Մաշտոցի պողոտայից դեպի Հաղթանակի կամուրջուղղությամբ, հասարակական տրանսպորտի համար տեղադրվել է «BUS» գրությամբ առանձին լուսացույց՝ փորձնական տարբերակով։
🔸 Փոխվել են լուսացույցերի աշխատանքային ռեժիմները՝ շարժը դարձնելով ավելի վերահսկելի և հարմար։
Երևանի քաղաքապետարանն ընդգծում է, որ փոփոխությունները միտված են բարելավելու հասարակական տրանսպորտի շարժը և թեթևացնելու ընդհանուր տրանսպորտային ծանրաբեռնվածությունը։