Մասիս քաղաքում ընթացքի մեջ է Electric Architects ճարտարապետական ընկերության կողմից նախագծված նոր TUMO կենտրոնի շինարարությունը։
Կենտրոնը կոչված է դառնալու կրթական ու ստեղծարար հարթակ՝ միավորելով ոչ միայն Մասիսի, այլև Վեդիի, Այգեստանի, Մխչյանի և Վարդաշենի ապագա TUMO կենտրոնների ուսանողներին։
Ըստ ծրագրի՝ մոտ 4000 դեռահասներ հնարավորություն կունենան ստանալու տեխնոլոգիաների և դիզայնի ոլորտում ժամանակակից ու բարձրորակ կրթություն։