USD383.4EUR438.07RUB4.8569

Մասիսում մեկնարկել է ալյումինե ջեռուցման ռադիատորների նոր արտադրություն

«Ասցե» խումբը Մասիս քաղաքում սկսել է ալյումինե ջեռուցման ռադիատորների նոր արտադրության գործարանը։ Ձեռնարկության տարեկան արտադրական կարողությունը կհասնի մինչև 2.5 միլիոն ռադիատորի, ինչը հնարավորություն կտա տարեկան վերամշակել շուրջ 3000 տոննա ալյումինե ջարդոն՝ վերածելով այն բարձր արժեք ունեցող պատրաստի արտադրանքի։

Արտադրանքը նախատեսվում է իրացնել ինչպես Հայաստանի ներքին շուկայում, այնպես էլ արտահանել՝ մեծացնելով ընկերության միջազգային ներկայությունը։

«Ասցե» խմբում ներկայում աշխատում է 780 աշխատակից, իսկ նոր գործարանի լիարժեք գործարկման արդյունքում կստեղծվի ավելորդ 120 նոր աշխատատեղ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ