USD389.76EUR406.4RUB3.79

Մասկ. Վերջին ութ ամսվա ընթացքում նրանք երկու անգամ փորձել են սպանել ինձ

Tesla-ի և SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը, ով մահափորձից հետո աջակցել է Դոնալդ Թրամփին, խոսել է նրան սպանելու փորձերի մասին։ Միլիարդատիրոջ խոսքով՝ 2023 թվականի վերջից նրա նկատմամբ երկու մահափորձ է եղել։

«Վտանգավոր ժամանակներ են սպասվում: Երկու մարդ (առանձին դեպքերում) արդեն փորձել են սպանել ինձ վերջին ութ ամիսների ընթացքում»,- գրել է Մասկը X-ի իր էջում։

Գործարարի խոսքով՝ Տեխասում Tesla-ի կենտրոնակայանից 20 րոպե մեքենայով տարբեր ժամանակներում երկու մարդ է ձերբակալվել։ Ավելի վաղ Փենսիլվանիայում քաղաքական գործչի ելույթի ժամանակ մահափորձ էր կատարվել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ։ Թրամփը ընդհատել է ելույթը և արյունոտ ականջով լքել բեմը։ Իլոն Մասկը ասել է, որ «լիովին աջակցում է Թրամփին և հույս ունի, որ նա արագ կվերականգնվի»։ Մինչ այս միլիարդատերը հրապարակավ չէր աջակցել նախագահի թեկնածուներից ոչ մեկին։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ