Միլիարդատեր և գործարար Իլոն Մասկը գնահատել է արհեստական ինտելեկտի (AI) կողմից մարդկության ոչնչացման հավանականությունը 10-20%-ով։
Մասկը նման գնահատական է տվել՝ ելույթ ունենալով «Առատության» քառօրյա գագաթնաժողովում։
«Կարծում եմ, որ կա որոշակի հավանականություն, որ AI-ն վերջ կտա մարդկությանը 10%-ով կամ 20%-ով կամ այդքանով»,- ասաց նա:
Միևնույն ժամանակ Մասկը վստահ է, որ AI-ն արժե ռիսկի ենթարկել, նույնիսկ եթե կա հնարավորություն, որ տեխնոլոգիան շրջվի մարդկանց դեմ:
Միլիարդատերը նաև հավելել է, որ, ամենայն հավանականությամբ, դրական սցենարը կգերազանցի բացասականը։