Neuralink-ի սեփականատեր Իլոն Մասկը հայտարարել է տեսողությունը վերականգնելու իմպլանտի մշակման մասին՝ Blindsight: Ձեռնարկատիրոջ խոսքով, սկզբում լուծաչափը ցածր կլինի, ինչպես Nintendo-ի վաղ գրաֆիկան, բայց ժամանակի ընթացքում այն կարելի է հասցնել մարդկային տեսողության մակարդակի։ Իլոն Մասկը նաև ասել է, որ չիպերն արդեն հաջողությամբ փորձարկվել են կույր կապիկների վրա, և նրանցից ոչ մեկը «չի մահացել կամ լուրջ վնասվածքներ չի ստացել Neuralink սարքից»։ Նախօրեին Neuralink-ը X-ում տեսանյութ էր հրապարակել 29-ամյա Նոլան Արբոյի հետ, ով կառավարում է մտքի ուժով ֆիգուրները առցանց շախմատում։ Հիվանդի խոսքով՝ իմպլանտացիայի վիրահատությունն ինքնին շատ պարզ է եղել՝ չնայած գանգի բացման անհրաժեշտությանը։ Այնուամենայնիվ, Նոլանը նշում է, որ թեստերը լիովին հարթ չեն անցել, և դեռ շատ աշխատանք կա անելու։