USD389.45EUR409.74RUB3.86

Մասկը նշել է ամբողջ աշխարհում Starlink-ի անվճար հասանելիության պայմանը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտնել է, որ Starlink արբանյակային կապից կկարողանան օգտվել աղետի մեջ հայտնված մարդիկ։ Այս մասին նա գրել է X սոցիալական ցանցում։

Պատասխանելով հետևորդների հարցերին՝ ձեռնարկատերը նշել է, որ իր SpaceX կորպորացիան պատրաստ է Starlink-ի կապին անվճար հասանելիություն տրամադրել արտակարգ իրավիճակներում հայտնված մարդկանց։ Մասկը նշել է, որ խոսքը Direct To Cell (DTC) ծառայության մասին է, որը թույլ է տալիս հեռախոսով զանգեր կատարել և օգտվել ինտերնետից՝ առանց հատուկ տերմինալների։

Մասկը նաև ընդգծել է, որ SpaceX-ը պատրաստ է անվճար տրամադրել այս ծառայությունն ամբողջ աշխարհում, սակայն որպես դրա շահագործման պայման նշել է կոնկրետ պետության իշխանությունների թույլտվությունը։

«Չպետք է այնպես լինի, որ մարդը մահանա, քանի որ մոռացել է վճարել կապի համար»,- ամփոփել է SpaceX-ի և Tesla-ի ղեկավարը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ