Ըստ Իլոն Մասկի քաղաքակրթությունը կկարողանա գոյություն ունենալ «միլիոնավոր տարիներ», եթե այն դառնա «միջմոլորակային, իսկ հետո միջաստղային», հակառակ դեպքում այն գոյություն կունենա «ընդամենը մի քանի հարյուր տարի»։ Մասկը խոսել է նաև Մարսը գաղութացնելու՝ ընկերության պլանների մասին, որի շրջանակում մեկ մարդ կարող է տեղափոխվել Մարս։ Մարսի գաղութացման համար հիմք կծառայի հսկա Starship 3 հրթիռը, որը կունենա նոր սերնդի Raptor շարժիչ և դրա շնորհիվ հրթիռը կկարողանա մինչև 200 տոննա բեռ տեղափոխել։
«Եթե մենք դառնանք միջմոլորակային, իսկ հետո միջաստղային, մեր քաղաքակրթությունը գոյություն կունենա միլիոնավոր տարիներ: Եթե ոչ, ապա գուցե ընդամենը մի քանի հարյուր տարի»,- գրել է նա X-ում:
Ըստ նրա՝ մարդկությունը պետք է «պահպանի տեխնոլոգիական զարգացման ներկայիս մակարդակը», մինչև «Մարսը ինքնաբավ դառնա», ինչի համար տարիներ կպահանջվեն։ Starship 3-ը շատ քիչ կարժենա ընկերությանը։ Եթե Falcon 1-ի մեկնարկն այժմ արժե 10 մլն դոլար, ապա
կարժենա 2-3 մլն դոլար։ Ընկերությունից մոտ 20 տարի կպահանջվի Մարսի ուսումնասիրության համար, որի ընթացքում մոտ մեկ միլիոն մարդ կարող է ուղարկվել կարմիր մոլորակ, ինչը բավական է ինքնաբավ գաղութային քաղաք ստեղծելու համար: Մասկը ցանկանում է, որ տիեզերանավերը Մարս գնան մոտ երկու տարին մեկ անգամ։ Մասկը նաև կարծում է, որ Մարս մեկնածների մեծ մասը դեռ չի կարողանա վերադառնալ հայրենի մոլորակ։