Իլոն Մասկը խոսել է Օսթինում Tesla-ի կենտրոնակայանում «սուպերկլաստերի» ստեղծման մասին՝ արհեստական բանականության (AI) ուսուցման համար: Ձեռնարկատերը X-ում (նախկին Twitter) համալիրի շինհրապարակից տեսանյութ է հրապարակել։
Մասկի խոսքով՝ կենտրոնը կոչվում է Cortex։
«Տեսանյութ Cortex-ից։ Սա արհեստական բանականության ուսուցման նոր հսկա սուպերկլաստեր է, որը կառուցվում է Օսթինում Tesla-ի կենտրոնակայանում»,- գրել է նա մեկնաբանությունում։
2023 թվականին Իլոն Մասկը հիմնել է xAI սթարթափը, որը զբաղվում է AI-ի մշակմամբ։ Նույն թվականի նոյեմբերին ընկերությունն առաջին անգամ ներկայացրեց AI-ով աշխատող իր չաթբոտը՝ Grok-ը: Նեյրոնային ցանցը հասանելի է պրեմիում բաժանորդագրությամբ X հարթակում: Սթարթափը նաև մշակում է TruthGPT կոչվող չաթ-բոտը՝ որպես այլընտրանք, Մասկի բնորոշմամբ՝ «կողմնակալ» ChatGPT-ի: