Ֆինանաական գիգանտ MasterCard-ը օգտագործում է բաց բանկինգը՝ կանխավճարային քարտերի շուկան գրավելու համար: Վճարային համակարգը գործարկել է մի պլատֆորմ, որն օպտիմիզացնում է նման պրդուկտների հաշիվների բացման գործընթացը: Էմինենտները կստանան անվճար մուտք դեպի այդ պլատֆորմ՝ հաշիվների վերաբերյալ տվյալները ստուգելու, դրանց սեթականատերերն ու բալանսների վերաբերյալ:
Ժամանակակից թվային հաճախորդներն ավելի ու ավելի են օգտագործում բանկային հաշիվները առցանց գործողությունների համար հաշվի առնելով հարմարության եւ արդյունավետության
գործոնը: Ուսումնասիրությունը ցույց տվեց, որ Mobile Banking-ի ներթափանցումը մեր կյանք շարունակում է կտրուկ աճել, տարեկան հաշվարկով 20,7 միլիոնից աճելով մինչեւ 47,8 միլիոն:
Օգտագործելով MasterCard պլատֆորմը, ցանկացած, նույնիսկ փոքր ընկերությունը, կկարողանա առաջարկել կանխավճարային քարտեր՝ վճարային համակարգի ապրանքանիշի ներքո, արագ հաշվի համալրման եւ ընդհանուր օգտագործման համար:
Գործընթացն ավելի հեշտ է, ավելի արդյունավետ և արդյունքում՝ ավելի քիչ փակված հաշիվներ, ավելի բարձր կիրառելիություն եւ բիզնեսի համար քարտերի առավելություններ: