Երևանում տեղադրվել է 10 198 լեդ լուսատու և փոխարինվել 83 000 մ․ մալուխ, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Արտաքին լուսավորության ցանցն արդիականացվել է Լեոյի, Քրիստափորի, Վազգեն 1-ին վեհափառի փողոցներում և Բաղրամյան ու Կոմիտասի պողոտաներում:
Նույն ժամանակ Աճառյան, Մյասնիկյան, Վարդանանց, Ամիրյան, Հանրապետության և Թումանյան փողոցներում վերգետնյա մալուխներն անցկացվել են ստորգետնյա կապուղիներով: Աշխատանքները կրում են շարունակական բնույթ: