Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի խոսքով՝ այսօր արդեն հնարավոր է ավտոմեքենայի առուվաճառքը իրականացնել ամբողջությամբ առցանց, առանց տնից դուրս գալու և ընդամենը մի քանի րոպեում։
Նա նշել է, որ գործարկվել է car.mia.gov.am հարթակը, որը թույլ է տալիս առուվաճառքի գործընթացը կատարել թվային միջավայրում։ Բացի այդ, հաշվառման համարանիշը և վկայագիրը հնարավոր է ստանալ փոստային առաքմամբ։
Սարգսյանի հայտարարությամբ՝ առաջիկայում նախատեսվում է հարթակը վերածել տրանսպորտային միջոցներին առնչվող բոլոր գործարքների «միակ կետի»․ այստեղ հնարավոր կլինի տեսնել ու վճարել խախտումները, կնքել ԱՊՊԱ պայմանագիր, ստանալ տեխզննության տվյալները և օգտվել այլ ծառայություններից։