USD388.86EUR430.74RUB4.796

Մեքսիկան դատի է տվել Google-ին. Մեքսիկայի նախագահ Կլաուդիա Շեյնբաում

Երկրի կառավարությունը դատական հայց է ներկայացրել Google-ի դեմ՝ իր Google Maps քարտեզագրական ծառայությունում Մեքսիկական ծոցն «ամերիկյան» անվանափոխելու համար։

Ամենօրյա մամուլի ասուլիսում Շեյնբաումը հայտարարել է, որ դատական հայցը վերանայման փուլում է։ Նա ընդգծել է, որ Մեքսիկան ձգտում է կատարել ԱՄՆ կառավարության անվանափոխության հրամանագիրը, որը վերաբերում է միայն ծոցի այն մասին, որը գտնվում է ԱՄՆ մայրցամաքային շելֆի վրա։ Միացյալ Նահանգները լիազորություններ չունի ամբողջ ծոցը վերանվանելու համար։

«Նրանք կարող են իրենց տարածքի մի մասն անվանել այնպես, ինչպես ուզում են։ Բայց այն մասը, որը համապատասխանում է Մեքսիկային, չի կարող վերանվանվել»,- ասել է Շեյնբաումը։

Փետրվարին ամերիկյան Apple կորպորացիան, հետևելով Google-ին, իր քարտեզներում ԱՄՆ օգտատերերի համար վերանվանել էր Մեքսիկական ծոցն Ամերիկյան ծոց։

Հունվարի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ստորագրել էր գործադիր հրամանագիր, որով մեկնարկել էր Մեքսիկական ծոցը պաշտոնապես Ամերիկյան ծոց անվանափոխելու գործընթացը, իսկ Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը՝ Դենալին, Մաքքինլի լեռ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ