ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է բուհերի ընդունելության լրացուցիչ փուլի (թափուր տեղերի) մրցույթին մասնակցելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացը։
Լրացուցիչ փուլին կարող են մասնակցել ինչպես նրանք, ովքեր հիմնական փուլում չեն հաղթահարել մրցույթը, այնպես էլ նրանք, ովքեր չեն հայտագրել որևէ բուհ կամ մասնագիտություն։ Դիմորդը կարող է ընտրել մեկ կամ մի քանի բուհ՝ մինչև վեց մասնագիտություն, եթե տվյալ մասնագիտություններում կան թափուր տեղեր և ինքը ունի դրական գնահատական տվյալ մասնագիտության պահանջվող քննություններից։
Նախապատվությունը տրվելու է հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդներին։
Դիմում-հայտերի ընդունման վերջնաժամկետը հուլիսի 26-ն է՝ ժամը 18։00։