USD377.32EUR437.43RUB4.6885

Մեկնարկել է Էջմիածին–Աշտարակ ճանապարհահատվածի հիմնանորոգումը

Հայաստանի մի շարք հատվածներում շարունակվում են ճանապարհաշինական ծրագրերը։ Այս շրջանակում հիմնանորոգվում է Մ-3 միջպետական ճանապարհի՝ Էջմիածինից դեպի Աշտարակ տանող մոտ 4.8 կիլոմետր երկարությամբ հատվածը։ Այս մասին տեղեկացնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Նշված հատվածում ներկայումս իրականացվում են հողային աշխատանքներ, տեղադրվում են եզրաքարեր, ինչպես նաև կառուցվում են ջրահեռացման համակարգեր։

Ծրագիրը ֆինանսավորվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով և ունի կարևոր նշանակություն ինչպես տվյալ տարածքի բնակիչների տեղաշարժի, այնպես էլ տարանցիկ երթևեկության բարելավման տեսանկյունից։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ