USD390.9EUR444.61RUB4.7857

Մեկնարկել է «Մարդու իրավունքները զինված ուժերում» ՀԵԼՓ մոդելային դասընթացի հայկական տեղայնացումը

Հայ իրավաբան մասնագետներն այժմ հիանալի հնարավորություն ունեն՝ ամրապնդելու իրենց գիտելիքները զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության և խթանման վերաբերյալ:

Դասընթացը զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ համընդգրկուն աղբյուր է, որը ներառում է Եվրոպայի խորհրդի և այլ միջազգային-իրավական չափանիշները և լավագույն փորձը այս յուրահատուկ ոլորտում: Հայկական տարբերակը կներառի ներպետական իրավական կարգավորումներ, դատական նախադեպեր և պրակտիկա՝ այդպիսով առավել համապատասխանեցնելով դասընթացը հայ մասնագետների համար:

Չորս պետական մարմիններ՝ Պաշտպանության նախարարությունը և Զինված ուժերը, Օմբուդս հաստատությունը, Քննչական կոմիտեն և Դատախազությունը ներկայացնող վերապատրաստվողների առաջին խումբը ներգրավվեց դասընթացավարի աջակցությամբ անցկացվող դասընթացի հայկական տարբերակին։

Միջացառումը կազմակերպվել է «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ