Fly Cham ավիաընկերությունը սույն թվականի նոյեմբերի 11-ից մեկնարկել է Հալեպ-Երևան-Հալեպ երթուղով չվերթերը:
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 1 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր ուրբաթ:
Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ flycham.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:
Շնորհավորում ենք մեր գործընկերներին և մաղթում անվտանգ թռիչքներ: