«Թավիթյան կրթաթոշակային» ինտենսիվ ուսուցման 2025թ․ ծրագիրը համախմբում է Հայաստանի հանրային հատվածի 16 մասնագետների՝ սովորելու ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլետչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում։ Ծրագիրն առաջարկում է դասընթացներ, որոնք դասավանդում են դպրոցի հեղինակավոր պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները՝ հիմնված նրանց փորձառության վրա։ Կրթաթոշակառուները կուսումնասիրեն քաղաքականություն, բանակցություններ, անվտանգություն, դիվանագիտություն, միջազգային իրավունք, տնտեսագիտություն, կիբերռիսկերի կառավարում, ինչպես նաև արհեստական բանականության և տեխնոլոգիական կառավարման ոլորտները։ Ծրագրի ընթացքում նրանք կշփվեն Ֆլետչերի և Բոստոնի ավելի լայն համայնքների հետ, ինչպես նաև կմասնակցեն մասնագիտական զարգացման ուղևորությունների՝ Նյու Յորք և Վաշինգտոն։