Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆն X-ում պատասխանել է Իրանի ԱԳ նախարարի հրապարակմանը, ապա ջնջել գրառումը։ Արաղչին գրել էր, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ դիվանագիտական շփումները կարող են արդյունավետ լինել, բայց բոլորը պետք է հասկանան, որ հարցը ռազմական լուծում չունի: «Հրաշալի է»,- գրառումը մեկնաբանել էր Ուիթքոֆը: