USD383.23EUR440.91RUB4.8211

Մերձավոր Արևելքում լարվածությունն ազդում է ավիաչվերթների վրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված ավիահարվածներից հետո մերձավոր արևելքում ստեղծված լարված իրավիճակը ազդել է ավիափոխադրումների վրա։

«FlyOne» ավիաընկերությունն արդեն չեղարկել է Թել Ավիվ–Երևան–Թել Ավիվ չվերթը։

Միևնույն ժամանակ, Միացյալ Արաբական Էմիրությունները վերանայել են մի շարք չվերթեր, չեղարկել կամ փոփոխել են դրանց երթուղիները։

Այս պահին չեղարկված են «Fly Dubai» ավիաընկերության Դուբայ–Երևան–Դուբայ ու «Wizz Air»-ի Аբու Դաբի–Երևան–Աբու Դաբի չվերթերը։

Ավիաընկերությունները հետևում են իրավիճակի զարգացմանը ու հավանաբար կներդնեն հավելյալ փոփոխություններ ու անվտանգությունն ապահովելու միջոցառումներ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ