USD389.76EUR406.4RUB3.79

Meta-ն իր սոցիալական ցանցերում գործարկել է անվճար արհեստական ինտելեկտի օգնական

Meta-ն գործարկել է անվճար AI օգնական WhatsApp-ում, Facebook-ում, Instagram-ում: Այն մշակվել է մեծ լեզվի վերջին մոդելի՝ Llama 3-ի հիման վրա: Meta AI-ն ներդրվել է ընկերության հավելվածների որոնման պատուհանում։ Օգտատերերը կարող են պատասխաններ ստանալ՝ օգտագործելով նոր գործիքը: AI-ի օգնականը հասանելի է անգլերենով ԱՄՆ-ում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Ավստրալիայում, Սինգապուրում, Նիգերիայում, Պակիստանում և այլ երկրներում: Գործիքը հասանելի է նաև համանուն կայքում, որտեղ հետաքրքրվողները կարող են օգնություն խնդրել օգնականից, օրինակ՝ լուծել մաթեմատիկական խնդիրներ կամ գրել նամակ։ Meta-ն նաև հայտարարել է Google-ի հետ համագործակցության մասին. ընկերությունները համաձայնել են ներառել իրական ժամանակի որոնման արդյունքները AI օգնականի պատասխաններում:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ