USD389.76EUR406.4RUB3.79

Meta-ն Թուրքիայում ժամանակավորապես կփակի սոցիալական Threads հարթակը

Meta-ն երկուշաբթի օրը հայտնել է, որ ապրիլի 29-ից ժամանակավորապես կփակի իր Threads սոցիալական մեդիա հարթակը Թուրքիայում՝ թուրքական հակամենաշնորհային մարմնի միջանկյալ հրահանգը կատարելու համար:
Սա Meta-ի այլ սոցիալական մեդիա հարթակների և ծառայությունների` Facebook-ի, Instagram-ի և WhatsApp-ի վրա որևէ ազդեցություն չի ունենա:
Անցյալ ամիս Թուրքիայի հակամենաշնորհային մարմինը ժամանակավոր միջոց է կիրառել Meta-ի նկատմամբ, որը նպատակ ունի խոչընդոտել տվյալների փոխանակումը Instagram-ի և Threads հարթակների միջև: Հակամենաշնորհային մարմինը կասկածում է ընկերությանը գերիշխող դիրքի չարաշահման մեջ:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ