USD389.19EUR410.52RUB3.88

Մեծ Բրիտանիայում ընտանիքը թունավորվել է սնկից ChatGPT-ի կողմից դրված գրքի խորհուրդների պատճառով

Մեծ Բրիտանիայում մի ամբողջ ընտանիք հիվանդանոցում է հայտնվել սնկերից թունավորման հետևանքով, որոնք հավաքել է ChatGPT-ի կողմից գրված գրքում տեղ գտած խորհուրդների պատճառով։

Ընտանիքի հայրը պատմել է, որ սնկերը հավաքել են՝ կողմնորոշվելով Amazon-ում գտած գրքից խորհուրդներով ու նկարներով, որը, պարզվում է, բազմաթիվ վտանգավոր սխալներ է պարունակել։ 

Նեյրոցանցերի կողմից գրված գրքերի լայն տարածման պատճառով լուրջ վտանգ է առաջացել սկսնած սունկ հավաքողների համար։ Այդ գրքերը ոչ հավաստի տեղեկություններ են պարունակում, այդ թվում՝ «թունավոր սնկերը համի և հոտի միջոցով ճանաչելու» խորհուրդներ, ինչը կարող է լուրջ հետևանքների հանգեցնել։

The Guardian-ի լրագրողները հետաքննության արդյունքում պարզել են, որ նման գրքերն ամբողջությամբ կազմված են ChatGPT-ի կողմից գեներացված տեքստերից, անբնական գրական ոճով, ոճը չի համապասխանում թեմատիկային։

Սկանդալի արդյունքում Amazon-ն արդեն վաճառքից հանել է մտահոգություն առաջացրած գրքերը, սակայն նեյրոցանցերի կողմից գրված ցածրորակ գրականության խնդիրն արդիական է մնում։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ