Մեծ թափով շարունակվել են նոր բակերի կառուցման, նաև նախկինում շահագործման հանձնված բակերի ընթացիկ վերանորոգման աշխատանքները: Ավելի քան 92 ավտոտնակների ու շուրջ 200 ցանկապատված տարածքների տեղում հանգստի հարմարավետ գոտիներ են ստեղծվել։ Հիմնանորոգվել է ավելի քան 22 բակային տարածք, որից 9-ում կառուցվել է ֆուտբոլի դաշտ։ Տեղադրվել է շուրջ 347 նստարան, 15 զրուցատաղավար, 31 խաղասարք, 41 մարզասարք և շուրջ 221 մեծ և փոքր աղբաման։ Ասֆալտապատվել է 81 500 քմ, նորոգվել է 1260 գծմ եզրաքար, 765 քմ հարթ և 8920 քմ թեք տանիք: