USD383.1EUR447.84RUB4.7893

Մետրոպոլիտենը սպասարկել է ավելի քան 391 հազար ուղևոր

Մետրոյի շաբաթը թվերով՝

          🔹 Աշխատանքներն ընթանում են բնականոն հունով և Երևանի մետրոպոլիտենը շարունակում է  ապահովել արագ և հարմարավետ ուղևորափոխադրում։

          🔹 Շաբաթվա ուղևորահոսք․

   Օգոստոսի 11-ից   օգոստոսի 17-ը մետրոպոլիտենը սպասարկել է 391 հազար 647 ուղևոր։

          🔹 Շարժակազմերի տվյալներ․

Հաշվետու ժամանակահատվածում  գիծ է դուրս բերվել  2920 շարժակազմ, որոնցից՝

          🚋  764՝ երեք վագոնանի,

          🚋  1132՝ երկու վագոնանի,

          🚋  1024՝ մեկ վագոնանի։

           🔹 Կատարողականը՝ 100 %

           🔹 Մաղթում ենք արագ, հարմարավետ և անխափան երթևեկություն։

           ✨ Բոլորին՝ արդյունավետ և հագեցած աշխատանքային շաբաթ։

            ✔️ Կառավարության ֆինանսավորմամբ մետրոպոլիտենը  ձեռք է բերել 4300 մ նոր ռելսերը։

            ✔️«Զորավար Անդրանիկ» կայարանում սկսվել է երկրորդ շարժասանդուղքի տեղադրման աշխատանքները։

            ✔️«Հանրապետության հրապարակ» կայարանում ավարտվել են շարժասանդուղքների արդիականացման ծրագիրը։

  📌Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս են եկել մեկանգամյա օգտագործման թղթային QR կոդերը և հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել  նորարար վճարման մի քանի  տարբերակով.

 ✔️Տրանսպորտային քարտ,

 ✔️Անհպում բանկային քարտ (ՀՀ բոլոր բանկերից, բացի ՎՏԲ-ից),

 ✔️ Telcell Wallet բջջային հավելված,

 ✔️ Կարող եք նաև Telcell տերմինալից գնել  էլեկտրոնային QR ուղետոմս, որը կփոխանցվի Ձեր Telcell Wallet-ին։

 Տրանսպորտային քարտը կարող եք ձեռք բերել՝

 🔹Մետրոպոլիտենի կայարանների տերմինալներից կամ գանձապահներից,

 🔹 Telcell սպասարկման կետերից,

 🔹 Հանրապետության և Ֆրանսիայի հրապարակների ինֆո կետերից:

  🔹 Քարտը ստանալուց հետո անհրաժեշտ է կցել նախընտրած տոմսային փաթեթը՝  transport.yerevan.am կայքում,

 Telcell տերմինալներով կամ Telcell սպասարկման կետերում:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ