«Մենք տարեցտարի ավելացնում ենք շարժակազմերը, վստահեցնում եմ՝ միասնական տոմսային համակարգի անցումը ևս, ընթացիկ շարունակական զարգացման տեսանկյունից, շատ հնարավորություններ է տալիս»,- ասել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ։
Ավինյանը որպես օրինակ մատնանշել է «Շտապ օգնությունը», որը նախորդ տարի 75 մլն դրամ պարտք է ունեցել, իսկ այս տարի, ընդհակառակն, փակել է պարտքերն ու վաստակել 75 մլն դրամ․ «Շտապ բուժօգնության ծառայությունը պլանավորում է իր շարժակազմերն ավելացնել։ Նույնը տեղի է ունենալու նաև մետրոպոլիտենում, ավտոբուսում, տրոլեյբուսում»։