Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյան ներկայացրել է 2019 թվականին մետրոյի տարեկան ուղևորափոխադրումների թիվը, որը կազմել է շուրջ 20,170,000։ 2020 թ․, COVID-19-ի պատճառով, հասկանալիորեն նվազել է, բայց արդեն 2021 թվականին, զարմանալիորեն, 2019 թ․ համեմատ կրկին նվազել է՝ կազմելով շուրջ 18,573,000։ Իսկ 2022 թ․, երբ Մարությանն արդեն Երևանի ավագանու կողմից իմպիչմենտի էր ենթարկվել (2021 թ. դեկտեմբերի 22-ին), ուղևորափոխադրումների թիվը 2021-ի համեմատ աճում է՝ հասնելով շուրջ 23,317,000-ի։ Հետագա տարիների աճը պայմանավորված է մետրոպոլիտենի ավելի արդյունավետ կառավարմամբ, շարժակազմերի ավելացմամբ և վճարային համակարգի փոփոխմամաբ: