Երթևեկության կանոնների խախտման դեպքում բալային համակարգը կվերանայվի։ Երկրորդ գիծ կանգնելու դեպքում 0.5 տուգանային միավորը կդառնա 0.25 տուգանային միավոր։ Կողային ապակիների լուսաթափանցելիության դեպքում եթե արարքը մեկ տարվա ընթացքում կատարվում է կրկին, ապա նախատեսված է տուգանք 29.000 դրամի չափով և 2 տուգանային միավոր։ Առաջին անգամվա համար որևէ բալային համակարգ չի կիրառվելու, իսկ երկրորդ անգամի դեպքում, հաշվի առնելով կանոնին չհետևելու չարամիտ վարքագիծը, նախատեսվում է միանգամից երկու բալ հանել։