USD383.55EUR437.67RUB4.786

Մի շարք ակցիաներ` տրանսպորտից օգտվողների համար

«ԹԵԼ-ՍԵԼ» բաց բաժնետրիական ընկերությունը մայրաքաղաքի տրանսպորտային համակարգից օգտվողների համար նախատեսել է մի շարք ակցիաներ։  Առաջին հերթին ուզում ենք տեղեկացնել, որ այն ուղևորները, ովքեր մինչև օգոստոսի 1-ը  թղթային ուղետոմսեր գնելիս օգտվել են Telcell տերմինալներից, այսուհետ նրանք նույնպես կարող են Telcell տերմինալներից գնել ուղետոմսեր՝ այս դեպքում արդեն էլեկտրոնային տոմսը կփոխանցվի ուղևորի հեռախոսում ներբեռնված Telcell Wallet-ին։ Ի դեպ, այս պարագայում օգտատերի նույնականացումը պարտադիր չէ։ 

Ներկայումս «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերության կողմից գործում են հետևյալ ակցիաները․ 

Գնի՛ր Telcell տերմինալից տրանսպորտային քարտ, ստացի՛ր 3 ուղետոմս նվեր

Օգոստոսի 1-ից 15-ը գնելով տրանսպորտային քարտ՝  կստանաք նվեր 3 ուղետոմս։

2 ուղետոմս կարող եք ստանալ ցանկացած Telcell Wallet-ի հեռախոսահամարին՝ անգամ չնույնականացված։ Անհրաժեշտ է պարզապես քարտի գնման ժամանակմուտքագրել այն հեռախոսահամարը, որին ուզում եք փոխանցել 2 էլեկտրոնային նվեր տոմսը։ Եթե դեռ չունեք Telcell Wallet դրամապանակ, պարզապես ներբեռնեք և մուտք գործեք հավելված՝ նվեր տոմսերը լինելու են հավելվածի Տրանսպորտ բաժնում։ Ուղետոմսերը վավեր են 3 օր։ Ակցիան գործում է միայն Telcell տերմինալներից ձեռբ բերված քարտերի համար։

Ի դեպ, տրանսպորտային քարտ ձեռք բերելիս ևս 1 ուղետոմս առկա կլինի տրանսպորտային քարտի վրա։ Յուրաքանչյուր հեռախոսահամարին ուղետոմսերը կարելի է փոխանցել միայն մեկ անգամ։ 

1 = 4

Հուլիսի 15-ից սեպտեմբերի 10-ը գնի՛ր Telcell Wallet-ում 1 ուղետոմս, ստացի՛ր 3-ը նվեր։ Ակցիան գործում է միայն առաջին գնման դեպքում։ 

10% քեշբեք

Օգոստոսի 1-ից 15-ը գնելով 10 ուղետոմսի փաթեթ Telcell Wallet-ով կստանաք 10% քեշբեք՝ Telcell Wallet-ի ձերհաշվին։ 

Ակցիան գործում է Telcell Wallet-ի բոլոր օգտատերերի համար միայն մեկ անգամ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ