Արդեն ստորագրված են համագործակցության պայմանագրեր Լոնդոնի Արվեստի համալսարանի և Մյունխենի Տեխնիկական համալսարանի հետ, նրանց օգնությամբ կձևավորվի արվեստի կլաստեր և տեխնոլոգիական կլաստեր։ Նախկինում հաղորդվում էր, որ Ակադեմի Սիթի նախագծի շրջանակներում հայկական կողմի հետ պատրաստ են համագործակցել նաև Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը (MIT) և Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը։ Նրանց հետ բանակցությունները, ըստ երևույթին, շարունակվում են։