USD389.45EUR409.74RUB3.86

Միացյալ Թագավորությունը և ԱՄՆ-ն համագործակցում են AI անվտանգության ապահովման շուրջ

ՄԹ-ն և ԱՄՆ-ն փոխըմբռնման հուշագիր են ստորագրել` արհեստական բանականության մոդելների թեստավորման մշակման ուղղությամբ համագործակությունը խորացնելու համար:
2023թ. նոյեմբեր ամսին տեղի ունեցած AI Անվտանգության գագաթնաժողովին հանձնառված խոստումները 2024թ. ապրիլի 1-ին փաստաթղթավորվեցին և ստորագրվեցին Մեծ Բրիտանիայի Տեխնոլոգիայի նախարար Միշել Դոնելանի և ԱՄՆ Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյի միջև:
Համաձայնագիրը ընդգծում է երկու երկրների համատեղ ջանքերը՝ համապատասխանեցնելու իրենց գիտական մեթոդաբանությունները և համատեղ ընդլայնելու AI տեխնոլոգիաների գնահատման գործընթացները: Համաձայնելով համատեղել թեստավորման գործընթացները, իրականացնել և խրախուսելով փորձի փոխանակումը երկու պետությունների AI անվտանգության ինստիտուտների միջև՝ Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը նպատակ ունեն առաջ շարժվել AI անվտանգության միասնական մոտեցմամբ: Այս նախաձեռնությունը վերաբերում է ոչ միայն ռիսկերը մեղմելուն, այլ նաև AI-ի ներուժի օգտագործմամբ կյանքը բարելավելուն:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ