ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ սահմանվել է ՔՅՈւԱՐ կոդերի կիրառմամբ վճարումներ և փոխանցումներ կատարելու փոխգործելիության պահանջ, որն ուժի մեջ կմտնի 2025 թ․ հոկտեմբերի 1-ից։
📌 Ի՞նչ է նախատեսում նոր կարգավորումը.
Առևտրի և/կամ ծառայությունների մատուցման կետերում, մեկ միասնական ՔՅՈւԱՐ կոդի միջոցով, հնարավոր կլինի վճարումներ կատարել բոլոր այն ֆինանսական կազմակերպությունների հավելվածներով, որոնք տրամադրում են ՔՅՈւԱՐ-ով վճարման հնարավորություն։ Սա նշանակում է, որ այլևս պետք չէ անհանգստանալ, թե որ հավելվածն օգտագործել՝ վճարումը կդառնա պարզ, հարմար և հասանելի։
🎯 Կարգավորման նոր մոտեցումը նպատակ ունի՝
📌Հեշտացնել և արդյունավետ դարձնել ՔՅՈւԱՐ կոդերով վճարումների գործընթացը։
📌Խրախուսել անկանխիկ վճարումների տարածումը։
📌Նպաստել ֆինանսական ծառայությունների առավել ներառական և մատչելի միջավայրի ձևավորմանը։
❗ Ուշադրություն
Այս կարգավորումը վերաբերում է բացառապես վճարային ՔՅՈւԱՐ կոդերին և չի տարածվում ապրանքային ՔՅՈւԱՐ կոդերի վրա (այդ թվում՝ հանրային տրանսպորտում կիրառվող ՔՅՈւԱՐ կոդերը)։
Մանրամասների համար. https://www.cba.am/AM/pmessagesannouncements/QR_code_13.01.2025.pdf