USD389.19EUR410.52RUB3.88

 «Միայն այս տարի շինարարության ոլորտից 18 մլրդ դրամ ավել է հավաքագրվել». Տիգրան Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանի քաղաքապետարանը շինարարության ոլորտից միայն այս տարի 18 մլրդ դրամ ավել է հավաքագրել․

 «Գիտե՞ք՝ Հայկ Մարությանի ժամանակ այդ ոլորտից ինչքան էր հավաքագրվում տուրքերի, վճարների տեսքով․ զրո»,- ասել է նա՝ շեշտելով, որ 2020-21թթ․ մեծ ծավալի շինթույլտվություններ են եղել։

Քաղաքի սեփական եկամուտները 2021թ. կազմել են 33 մլրդ դրամ, 2022թ.՝ 39 մլրդ դրամ, 2023թ.՝ 61 մլրդ դրամ, իսկ 2025թ. լինելու է 90 մլրդ դրամ․

 «Տրանսպորտային համակարգը որ փոխվում է, ամեն տարի որ հարյուրավոր ավտոբուսներ, տասնյակ տրոլեյբուսներ ենք գնում, ո՞նց ենք անում»,- ասել է քաղաքապետը։

Շինարարության ոլորտում եղել են գումարներ. «2024թ. այդ գումարները մտել են քաղաքի բյուջե և ուղղվել նաև տրանսպորտի համակարգի զարգացմանը»։

2021թ. –  33 մլրդ դրամ

2022թ. – 39 մլրդ դրամ

2023թ. – 61 մլրդ դրամ

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ