USD389.45EUR409.74RUB3.86

Microsoft-ը առանձնացնում է Teams-ը Office-ից

Microsoft-ը հայտարարել է, որ Teams բիզնես հաղորդագրությունների և վիդեո հավելվածն առանձնացնում է իր Office ծրագրաշարից հակամենաշնորհային ստուգումների ֆոնին:
Անցյալ տարի ընկերությունը Եվրոպայում առանձնացրեց երկու ապրանքները, քանի որ մրցակցության հսկիչ կազմակերպությունների կողմից հնարավոր տուգանքի տակ էր հայտնվել:
Teams-ը ավելացվել էր Office-ին 2017 թվականին, սակայն 2020թ. Slack-ի բողոքից հետո Եվրոպական հանձնաժողովը հետաքննություն էր սկսել: Այն բանից հետո, երբ անցած հոկտեմբերին Teams-ը առանձնացվեց Եվրոպայում Microsoft 365-ից և Office Suites-ից, պլատֆորմը քիչ փոփոխության է ենթարկվել օգտատերերի բազայի չափի տեսանկյունից: Microsoft Teams բջջային հավելվածի ամսական ակտիվ օգտատերերը 2024 թվականի առաջին երեք ամիսներին նախորդ եռամսյակի համեմատ մնացել են անփոփոխ:
Նոր հաճախորդների համար Office-ի գինը առանց Teams-ի կտատանվի 7,75-ից մինչև 54,75 դոլարի միջև՝ կախված ապրանքից, մինչդեռ Teams Standalone-ը կարժենա 5,25 դոլար:
Թերևս սա դրականորեն կարող է անդրադառնալ Zoom-ի և Salesforce-ի վրա, որին էլ պատկանում է հենց Slack-ը: Նրանք դժվարությամբ էին դիմանում Microsoft-ի հաղորդակցական պրոդուկտների հետ մրցակցությանը:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ