Microsoft-ի գործադիր տնօրեն Սաթյա Նադելան ասել է, որ ընկերությունը պետք է «արագ առաջ շարժվի»՝ պայքարելու deep fake նկարների դեմ, այն բանից հետո, երբ AI-ի կողմից ստեղծված Թեյլոր Սվիֆթի կեղծ մերկ նկարները տարածվեցին համացանցում:
NBC News-ի Լեսթեր Հոլթին տված բացառիկ հարցազրույցում Նադելան մեկնաբանել է X-ում տեղադրված Սվիֆթի «անհանգստացնող և սարսափելի» deep fake պատկերները, որոնք անցյալ օրերի ընթացքում դիտվել են ավելի քան 27 միլիոն անգամ: Դրանց տեղադրած օգտահաշիվը կասեցվել է՝ Սվիֆթի երկրպագուների կողմից զանգվածային հաղորդումից հետո:
Սոցիալական մեդիա աշխարհում ամեն ինչ մի փոքր շփոթեցնող է դառնում իրականության և արհեստական ինտելեկտի խառնուրդով: Վերջերս մարդիկ AI-ն օգտագործում են Թեյլոր Սվիֆթի կեղծ և բացահայտ նկարներ պատրաստելու համար, որոնք միանգամից թրենդային են դառնում, քանի որ Սվիֆթին են պատկերում: