USD384.47EUR450.83RUB4.8983

Միջազգային ներդրումային ֆորում՝ HIF Yerevan 2025, կանցկացվի այսօր Հայաստանում

Հունիսի 18-ին Seven Visions Resort & Places-ի «The Dvin» համալիրում կանցկացվի Հյուրընկալության ներդրումային ֆորում Yerevan 2025-ը։ Այս միջոցառումը նվիրված է հյուրանոցային և առողջարանային անշարժ գույքի զարգացմանը, ռազմավարական ներդրումներին, թվային լուծումների ներդրմանը և կայուն զարգացման ստանդարտների ինտեգրմանը։ Ֆորումն անցկացվում է երկրորդ տարին անընդմեջ։

Միջոցառմանը կմասնակցեն գործարարներ ու ներդրողներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, ԱՄԷ-ից, Ռուսաստանից, Շվեյցարիայից և այլ երկրներից, որոնք ներկայացնում են հյուրընկալության ոլորտի միջազգային առաջատար ցանցերը։

Ողջույնի խոսքով հանդես կգան՝

  • ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը,
  • ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազա Յակոբը,
  • ՏՀԶԿ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սերժիո Գերեյրոն։

Նրանք կներկայացնեն միջազգային համագործակցության միտումները, ռազմավարական ներդրումների ներգրավման մեխանիզմները և կայուն աճի հեռանկարները։

Ֆորումի մասնակիցների թվում կլինեն նաև՝

  • ՀՀ զբոսաշրջության կոմիտեն,
  • ՄԱԶԾ,
  • IFC,
  • EBRD,
  • GIZ,
  • Միջազգային բիզնես ասոցիացիաներ և ոլորտի առաջատար ընկերություններ։

Մասնակցությունը միջոցառմանը անվճար է։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ