Միջազգային վարկանիշային հեղինակավոր Moody’s Investors Service կազմակերպությունը բարձրացրել է Յունիբանկի երկարաժամկետ ավանդների վարկանիշը՝ B2-ից B1, կանխատեսումը պահպանելով կայուն։
Բացի այդ՝
• Ելակետային վարկային գնահատումը (BCA) և ճշգրտված BCA-ն բարելավվել են b3-ից b2։
• Երկարաժամկետ գործընկերության ռիսկի վարկանիշները (CRR) ազգային և արտարժույթով՝ B2-ից B1։
• Գործընկերության ռիսկի գնահատումը (CR Assessment) բարձրացվել է B2(cr)-ից B1(cr)։
Moody’s-ի գնահատմամբ, այս բարելավումները պայմանավորված են վերջին երկու տարիներին Յունիբանկի վարկային պորտֆելի որակի և շահութաբերության էական աճով։
Վարկանիշի բարձրացումը ցույց է տալիս բանկի կայուն զարգացումը և ֆինանսական համակարգում ամրապնդվող դիրքերը։