USD376.94EUR444.34RUB4.9183

Մոսկվայի դատարանը Telegram-ին տուգանել է 10,8 մլն ռուբլով

Մոսկվայի Տագանսկի շրջանային դատարանը վարչական տուգանք է սահմանել Telegram մեսենջերի նկատմամբ՝ ընդհանուր առմամբ 10,8 միլիոն ռուբլու չափով։ Տեղեկությունը հայտնել է Մոսկվայի դատարանների մամուլի ծառայությունը։

Դատարանի որոշմամբ նշանակվել են երկու առանձին տուգանքներ՝ 3,8 միլիոն և 7 միլիոն ռուբլու չափերով։ Դրանք կիրառվել են Ռուսաստանում արգելված տեղեկատվությունը չհեռացնելու և բովանդակության արգելափակման վերաբերյալ պետական մարմինների պահանջները չկատարելու հիմքով։

ՌԻԱ Նովոստի-ի փոխանցմամբ՝ խախտումները վերաբերում են «ծայրահեղական գործունեության կոչեր պարունակող տեղեկատվության» չհեռացմանը, ինչպես նաև Ռուսաստանի զինված ուժերի, ալկոհոլային և ծխախոտային արտադրանքի վաճառքի, անձնական տվյալների տարածման և իրացման վերաբերյալ ակնհայտ կեղծ տեղեկությունների հրապարակմանը։ Միևնույն ժամանակ չի նշվում, թե կոնկրետ որ հրապարակումներն են դարձել վարչական վարույթի առարկա։

Վերլուծաբանների կարծիքով՝ նման որոշումները կարող են տեղավորվել ավելի լայն քաղաքականության շրջանակում։ Նրանց գնահատմամբ՝ ռուսական իշխանությունները ձգտում են պայմաններ ստեղծել Telegram-ի աստիճանական դուրսմղման համար՝ նախապատվությունը տալով պետության վերահսկողության տակ գտնվող հարթակներին։ Նմանատիպ սահմանափակումներ նախկինում կիրառվել են նաև YouTube-ի և WhatsApp-ի նկատմամբ։

Փորձագետները չեն բացառում, որ գործընթացի նպատակն է օգտատերերին տեղափոխել ռուսական սոցիալական հարթակներ, այդ թվում՝ VK։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ