Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը և Keron Development հիմնադրամը ստորագրել են համագործակցության հուշագիր, որը կարևոր քայլ է մարդկային կապիտալի զարգացման և կատարողական արվեստի բարձրացման ուղղությամբ։
Համագործակցությունն իրականացվելու է «Տաղանդների հիմնադրամ» ծրագրի շրջանակում։ Այն նախատեսում է առաջատար միջազգային երաժիշտների հրավեր Հայաստան՝
• աշխատելու նվագախմբում,
• կիսվելու իրենց փորձով երիտասարդ հայ կատարողների հետ,
• խթանելու հայկական կատարողական արվեստի զարգացմանը:
Այս նախաձեռնությունը միտված է ոչ միայն արվեստի բարձրագույն չափանիշների հաստատմանը, այլ նաև դիտվում է որպես երկրի կայուն զարգացման գործում մշակույթի և կրթության ներդաշնակ ներդրում։