Հայաստանի համայնքներ կատարած մեր այցելությունների ժամանակ տեղի բնակիչներից հաճախ ենք լսել, որ նրանք հավաքվելու, գաղափարներ քննարկելու և համայնքային զարգացման ծրագրերի վրա աշխատելու տեղ չունեն։ Սա պատճառներից մեկն էր, որ մեր գործընկերների հետ մենք որոշեցինք հանդես գալ այս նոր հայեցակարգով` ստեղծել հարթակ համայնքների բնակիչների համար` նպաստելու իրենց համայնքների զարգացմանը:
ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, Ախուրյան համայնքի բնակավայրերում ստեղծվել են 32 համայնքային զարգացման կենտրոններ: Պաշտոնական մեկնարկը տեղի ունեցավ Հայկավան գյուղում։
«Այս ծրագիրը երաշխավորում է, որ բոլոր կանանց և տղամարդկանց, երեխաների ու խոցելի խմբերի ձայները լսելի լինեն և նրանք հնարավորություն ունենան մասնակցելու համայնքի որոշումների կայացմանը և զարգացնելու համայնքի հանդեպ տիրոջ և պատասխանատվության զգացումը», – ասաց ԱՄՆ ՄԶԳ/Հայաստանի Ժողովրդավարության և կառավարման գրասենյակի տնօրեն Մեթյու Լեյրդը:
«CapSLoc. Կարողունակ և կայուն համայնքահեն զարգացում» ծրագրի հիմնական նպատակն է խթանել համայնքների զարգացումը և բնակիչների մասնակցայնությունը Ախուրյան համայնքում։ Ծրագիրը ֆինանսավորում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը, իրականացնում՝ «ՀԿ Կենտրոն» հասարակական կազմակերպությունը՝ իր 4 գործընկերների հետ համատեղ։