USD389.76EUR406.4RUB3.79

Mutuari, Lolik և SilkSwap. նոր DeFi նախագծերի ներկայացումը ftNFT Phygital Space-ում

 

Օրերս Հայաստանի Բլոկչեյն Էմբասիում ներկայացվել են Բահամուտի վրա գործարկված նոր DeFi նախագծերը՝ Mutuari-նLolik-ը և SilkSwap-ը: Հանդիպման ընթացքում հայտարարվել է նաև Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախագծի մեկնարկը:

 

Mutuari և Lolik DeFi հավելվածներից խոսել է պրոդուկտի պատասխանատու Դիանա Պարտիզպանյանը, իսկ SilkSwap-ի բոլոր առավելությունները և հնարավորությունները ներկայացրել է Blockstars-ի հիմնադիր և գործադիր տնօրեն Արտյոմ Հարությունյանը: Այս երեք DeFi նախագծերը գործում են Բահամուտ բլոկչեյնի վրա և ամբողջովին ապակենտրոնացված են: 

 

Մասնագետների՝ DeFi նախագծերը ներկայացնելուց հետո Fastexverse-ի ղեկավար Վահե Խաչատրյանը խոսել է Ցերեբրում Վիրտուալ Երևանի նոր նախաձեռնության մասին: Հանդիպման ընթացքում Վահե Խաչատրյանը ազդարարել է Ցերեբրում Վիրտուալ Երևանում բոլորի կողմից սիրված Սարյան փողոցի վիրտուալ տարածքների նախավաճառքի փուլի մեկնարկը:

Մանրամասն ներկայացվել են տարածքի ձեռք բերման առավելությունները, Fastexverse-ի կողմից առաջարկվող լուծումները և վիրտուալ տիրությում բիզնեսի առաջխաղացումը:

Փակ նախավաճառքի փուլը նախատեսված է Սարյան փողոցում ներկայումս գործող բիզնեսների համար, որը կտևի երկու շաբաթ, իսկ այնուհետև կսկսվի վաճառքի հանրային փուլը՝ հնարավորություն տալով բոլորին ձեռք բերել հասանելի տարածքները և զարգացնել իրենց բիզնեսը Fastexverse-ի հետ: 

 

Հանդիպման վերջում տեղի է ունեցել ակտիվ հարց ու պատասխան բանախոսների և բազմաթիվ ներկաների միջև, որոնք անչափ հետաքրքրված էին նոր նախագծերով և դրանց կիրառմամբ: 

 

Բաց չթողնելու Web3 համայնքի կարևոր իրադարձությունները և նոր նախագծերը՝ կարող եք մասնակցել ftNFT Phygital Space-ում պարբերաբար կազմակերպվող հանդիպումներին և տեղեկանալ առաջիկա միջոցառումներից Meetup Fastex և Fastex Armenia պաշտոնական էջերում:

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ