USD382.12EUR443.79RUB4.7327

Նարեկ Մկրտչյանը United Airlines-ի հետ քննարկել է Լոս Անջելես–Երևան ուղիղ թռիչքների հնարավորությունը

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել United Airlines ընկերության Միջազգային համագործակցության հարցերով տնօրեն Չաիթան Ջեյնի հետ, տեղեկացնում է ՀՀ դեսպանությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Լոս Անջելես–Երևան ուղղությամբ ուղիղ թռիչքների իրականացման հնարավորությունը։

Դեսպան Մկրտչյանը ընդգծել է ուղիղ չվերթի կարևորությունը Հայաստանի համար՝ հաշվի առնելով հայ սփյուռքի նշանակալի ներկայությունը Լոս Անջելեսում։ Միաժամանակ, Ջեյնը ներկայացրել է United Airlines-ի ռազմավարական առաջնահերթությունները, ոլորտի վերջին միտումները և գործառնական պայմանները։

Նշվում է, որ առաջիկայում ուղիղ չվերթի հարցը քննարկվել է նաև ԱՄՆ խոշորագույն Delta Air Lines ընկերության փոխնախագահ Բոբ Լեթենեյի և միջազգային կապերի և քաղաքականության գծով տնօրեն Ռոնք Ադեբիյիի հետ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ