Նավթի համաշխարհային գները 2022 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցել են մեկ բարելի համար 100 դոլարը՝ Մերձավոր Արևելքում լարվածության աճի ֆոնին։
Գների կտրուկ աճը տեղի է ունեցել ԱՄՆ–Իսրայել–Իրան հակամարտության սրման և Հորմուզի նեղուց-ով նավթի մատակարարումների հնարավոր խափանման մտավախությունների պատճառով։
Հանգստյան օրերին ԱՄՆ-ն և Իսրայելը նոր ավիահարվածներ են հասցրել Իրանի մի շարք օբյեկտների, այդ թվում՝ նավթապահեստների վրա, ինչն էլ ուժեղացրել է շուկայի անհանգստությունը էներգակիրների մատակարարումների հնարավոր խափանումների վերաբերյալ։
Երկուշաբթի առավոտյան Ասիական շուկաներում Brent crude oil տեսակի նավթը թանկացել է շուրջ 15.5%-ով՝ հասնելով 107.16 դոլարի մեկ բարելի դիմաց, իսկ NYMEX Light Sweet Crude տեսակի նավթը աճել է ավելի քան 17%-ով՝ հասնելով 106.77 դոլարի։
Գնի աճը եղել է չափազանց արագ․ մոտ 10% թանկացումը տեղի է ունեցել ընդամենը մեկ րոպեի ընթացքում, իսկ հաջորդ 15 րոպեների ընթացքում գինը Ասիական շուկայում աճել է ևս մոտ 10%-ով։
Թեև նախորդ շաբաթ շուկաները համեմատաբար հանգիստ էին, սակայն Պարսից ծոցում նավթի և հեղուկ բնական գազի մատակարարումների հնարավոր խափանումների վերաբերյալ մտահոգությունները շարունակում են ազդել համաշխարհային շուկաների վրա՝ սպառնալով էներգակիրների գների աճով ամբողջ աշխարհի սպառողների և բիզնեսի համար։