USD383.9EUR450.08RUB4.8848

Նախադպրոցական հաստատություններում սննդի նոր նորմատիվը կգործի 2026-ից

Առողջ սննդակարգը և կենսակերպը պետք է ձևավորվեն դեռ վաղ մանկական տարիքում։ Այդ նպատակով 2026 թվականից ուժի մեջ կմտնի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվը, որը մշակվել է առողջ ապրելակերպի սկզբունքներին համապատասխան։

Նոր նորմատիվում ներառվել են հետևյալ հիմնական փոփոխությունները՝

✅ Նպատակ

  • Երեխաների սննդակարգի առողջարարության բարձրացում
  • Գերքաշության և քրոնիկ ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելում

🔁 Ինչ է փոփոխվել

1․ Սննդանյութերի և կալորիականության նոր պահանջներ

Արդիականացվել են երեխաների՝ սննդանյութերի և էներգիայի օրական պահանջները։

2․ Ամբողջահատիկ սննդի ընդգրկում

Ներմուծվել են ամբողջահատիկ հաց և մթերքներ՝ հնդկաձավար, վարսակ, բլղուր, հաճար և այլն։

3․ Շաքարի սահմանափակում

Շաքարի օրական չափաքանակը կրճատվել է ավելի քան երկու անգամ։ Թույլատրելի է ոչ ավելի, քան 5 գրամ շաքար կամ մեղր պարունակող ըմպելիք։

4․ Խորտիկներ՝ առանց շաքարի

Խորտիկների համար առաջնահերթ են բանջարեղենը և մրգերը՝ առանց ավելացված շաքարի։

🚫 Ի՞նչ այլևս չի թույլատրվում

  • Կրեմով խմորեղեն
  • Քաղցրացուցիչներով սնունդ
  • Շոկոլադ և շոկոլադապատ արտադրանք
  • Աղանդեր՝ բացառությամբ մրգային կամ յոգուրտային (առնվազն 50% միրգ պարունակող)
  • Կոֆեին պարունակող ըմպելիքներ (այդ թվում՝ թեյ)

⚖️ Աղի օգտագործման նվազեցում

Օրական աղի քանակը կրճատվել է ավելի քան երկու անգամ։ Այլ համեմունքներ կարելի է օգտագործել միայն սահմանափակ չափաբաժիններով։

🍎 Ավելացված են նաև

  • Թարմ մրգեր ու բանջարեղեն
  • Հատապտուղներ
  • Չորամրգեր
  • Մշակաբույսեր

Նոր նորմատիվը նպատակ ունի ձևավորել առողջ սննդի մշակույթ նախադպրոցական տարիքից, դրանով իսկ նվազեցնելով առողջական ռիսկերն ու նպաստելով երեխաների ամբողջական զարգացմանը։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ