Գերմանական gmp Architects ճարտարապետական ընկերության տնօրեն Ստեֆան Շյուցի խոսքով՝ Ակադեմգորոդոկ կլաստերները նախագծված են հետագա աճի և ընդլայնման հնարավորությամբ։ Նրանք փորձել են քաղաքի շենքերը բաշխել այնպես, որ ձևավորվեն հրապարակներ, կանաչ տարածքներ, այգիներ և ջրային տարածքներ։ Քաղաքը կլինի նվազագույն երթևեկությամբ։ Այնտեղ կկարողանան մտնել միայն այն մեքենաները, որոնք կապահովեն կառույցների սպասարկումը։ Քննարկվում է նաև Ակադեմգորոդոկում Երևանի մետրոյի կայարանի կառուցման հնարավորությունը։