USD383.46EUR438.06RUB4.8332

Նախկին փոխվարչապետին մեղադրանք է առաջադրվել 5 միլիարդ դրամի փողերի լվացման գործով

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ ավարտվել է քրեական վարույթը, որի շրջանակում նախկին փոխվարչապետին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով ապօրինի գույքի օրինականացման (փողերի լվացման) համար։

Ըստ քննության տվյալների՝ պաշտոնյան 2000-2018 թվականներին զբաղեցրել է ՀՀ նախագահի առաջին օգնականի, աշխատակազմի ղեկավարի, ԱԱԽ քարտուղարի, տարածքային կառավարման նախարարի, ինչպես նաև փոխվարչապետի պաշտոնները։ Այդ ընթացքում, ըստ վարույթի, նա հանցավոր ճանապարհով ստացված ավելի քան 4.9 միլիարդ դրամի գույք է օրինականացրել՝ այն գրանցելով իր մերձավորների անունով։

Գլխավոր փաստեր՝

  • Գրանցվել է 39 անշարժ գույք՝ Երևանում և ՀՀ մարզերում,
  • Չեխիայում՝ ևս 10 անշարժ գույք,
  • Շուկայական արժեքը գերազանցել է հայտարարագրվածը՝ 4.8 մլրդ դրամից ավելի,
  • Շրջանառվել են նաև բանկային գործարքներ՝ եկամուտների հետ անհամեմատ գումարներով։

Քրեական գործը կներկայացվի դատարան՝ համապատասխան մեղադրական եզրակացությամբ։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ