USD376.92EUR444.01RUB4.9181

Ներգաղթային վիզայի դիմորդների համար բժշկական զննումը պարտադիր է. ԱՄՆդեսպանություն ՀՀ-ում

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հիշեցրել է, որ ներգաղթային վիզայի բոլոր դիմորդները պարտավոր են անցնել բժշկական հետազոտություն՝ դեսպանության կողմից հավատարմագրված բժշկի մոտ։

Դեսպանության տարածած հաղորդագրության համաձայն՝ բուժզննումը ներգաղթային վիզայի դիմելու պարտադիր փուլերից է և առանց դրա դիմումը չի կարող համարվել ամբողջական։

Դիմորդներին խորհուրդ է տրվում նախապես ծանոթանալ պահանջներին և բժշկական զննությունը կազմակերպել միայն հավատարմագրված մասնագետի մոտ՝ խուսափելու հնարավոր ուշացումներից կամ փաստաթղթերի թերի լինելուց։

Կիսվել :

Լրահոս

Նմանատիպ նորություններ