Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR տոմսի այլընտրանքային մեխանիզմները։
Ըստ նրա՝ տերմինալով տոմս գնելու դեպքում հարկավոր է նշել հեռախոսահամարը, և առանց լրացուցիչ նույնականացման՝ գնված մեկ կամ մի քանի տոմսերը 10-30 վայրկյանի ընթացքում հայտնվում են դրամապանակում։